Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը. այս մասին Radar Armenia-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք, որ Հռոմի Պապի հրաժեշտի արարողությունները կմեկնարկեն վաղը, իսկ նրա թաղումը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։