Ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ Երևանի վարչական տարածքում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված ոստիկանական «Գազելն»-ն ու Nissan-ը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։