Հասարակություն

Մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդը ներկայացվել է ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԳՆ-ից հայտնում են, որ օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին։

Արմավիրի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, մեքենայի մակնիշն ու համարանիշը։ 55-ամյա տղամարդը «Տոյոտայով» հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նրա նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։