Հասարակություն

Մոտ 1 տոննա թմրամիջոցը չի ոչնչացվել. ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է մոտ 1 տոննա թմրամիջոցի գործին։

«Թմրամիջոցը գտնվում է ԱԱԾ-ում, այն առկա է և չի ոչնչացվել»,-ասել է նա՝ ի պատասխան հարցի, թե ինչ է եղել առգրավված 800 կգ թմրամիջոցը։

ՔԿ նախագահի խոսքով․ «Զարմանում եմ, որ տենց հարց է բարձրացվում, թե ինչու չի ոչնչացվել։ Օրենքով իրեղեն ապացույցը կարող է տնօրինել միայն դատարանը։ Այս փուլում քննիչը նույնիսկ իրեղեն ապացույցի տնօրինմամբ չի կարող զբաղվել։ Եթե գործը կարճվում է, քննիչը կարող է տնօրինել։ Բայց եթե գործը պիտի գնա, օրինակ, դատարան, դատարանը կարող է տնօրինել միայն իրեղեն ապացույցը»։