Ապրիլի 10-ին Երևանի Քոչինյան փողոցում «Վոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 69-ամյա Թագուհի Ի.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ապրիլի 18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված կինը մահացել է: Կատարվում է նախաքննություն։