Հասարակություն

Ավտովթար՝ Սյունիքում․ կա 3 վիրավոր

Ապրիլի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Արմեն Ն․-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 322-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Հովհաննես Տ․-ն և 65-ամյա Ալիսա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։