ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 1-ը։
Նախագիծը ներկայացրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Հարցին՝ երկարաձգումը վերաբերվում է նաև բարձրաստիճա՞ն պաշտոնյաներին, Թունյանը նշեց, որ հարկային մարմնի համար կապ չունի՝ պետական պաշտոնյա է, վարձու աշխատող, թե գործարար. «Այստեղ բարեխղճության հետ կապված հարց չէ, զուտ հարմարության հարց է»։