Հասարակություն

ԼՂ-ից տեղահանվածները կրկին բողոքի ցույց են արել

ԼՂ-ից տեղահանվածները կրկին բողոքի ցույց են արել

Բռնի տեղահանված մի խումբ արցախցիներ այսօր ևս բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության մոտ։ Նրանք նաև հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ։

Ցուցարարները պահանջում են Արցախից թալանված գումարների վերադարձ, որոնք կուղղվեն արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Ակտիվիստ Նահապետ Սարգսյանը լրագրողներին ասել է, թե պայմանավորվածություն են ձեռք բերել այդ հարցով առաջիկա օրերին դիմել ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտե, ԱԱԾ։

«Մենք այստեղ ներկայացրել ենք բոլոր խնդիրները, որոնք հուզում են հասարակ քաղաքացիներին ու նույնը ներկայացնելու ենք նաև մեզ ընդունող կառույցին»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական