Հասարակություն

Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ

2025 թվականի ապրիլի 21-ին ՀՀկենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը:

Ջերարդ Լեոն Գաֆէսճեանը ամերիկահայ բարերար ու գործարար, Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի և Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր։

Հուշադրամի դիմերեսին՝ բարերարի կերպարն ու «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունը։ Դարձերեսին՝ նրա դիմապատկերն ու «Կրկեսային շքերթ Պարկսիթիում» ոսկերչական պատկեր։

• Անվ. արժեք՝ 10 000 դրամ
• Ոսկի՝ 9000, Քաշ՝ 8.6 գ, Տրամագիծ՝ 22 մմ
• Թողարկման քանակ՝ 300 հատ
• Հատման վայր՝ Լեհաստան
• Ձևավորել են՝ Հարություն Սամուելյան և Վարդան Վարդանյան։

Հուշադրամը վաճառվում է «Դրամագետ» վաճառասրահում։

Մանրամասները՝ կայքում