«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 22-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան, Հովսեփյան, Գայի փողոցների գազասպառողների, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, «Գոշգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Ուսումնարան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։