Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սվաճյան փողոցում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել, գրում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանակ բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Գրիգոր Ս.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։