Հասարակություն

Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելն ինձ համար կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյան

Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելն ինձ համար կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյան

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։

Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին:

Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռեմ»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Շենգավիթի համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական