Հասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում ապրիլի 21-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 21-25-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: