Հասարակություն

Երևան-Մեղրի ավտոճանապարհին Toyota-ն կողաշրջվել է․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 13:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի մեկ ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել: