Հասարակություն

Ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր․ Ավանեսյան

Ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․

Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում:

Վերակառուցված և կառուցվող 23 բժշկական կենտրոն , 9 պոլիկլինիկա, մարզային 50 ամբուլատորիա
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագիր`3573 ծառայություն (7.4 մլրդ)
Ստենդ` կյանքի համար ծրագիր` 2682 քաղաքացի անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է:
Իր լսողոությունն է վերականգնել 108 երեխա, հատկացվել է 235 մլն դրամ:
Անպտղության հաղթահարման ծրագրով լույս աշխարհ է եկել 1103 բալիկ, ծրագրին հատկացվել է 6 մլրդ դրամ:
Աորտայի շերտազատման ծառայություն մատուցվել է 168 քաղաքացու, հատկացվել է 511մլն:
Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 200 կնոջ հատկացվել է Տրանստուզունաբ բարձրորակ ու թանկարժեք դեղը, հատկացվել 410.8 մլն դրամ:
Ցրված սկլերոզ հիվանդության բուժման համար 410 շահառուի հատկացվել է թանկարժեք դեղեր, ընդհանուր գումարը 1,03 մլրդ:

Այսպես շարունակ ....

Հարկ վճարելը ոչ թե բարեխղճություն, այլ` յուրաքանչյուրիս սահմանադրական պարտքն է:
Քո վճարած հարկը կյանք է փրկում:
Քո վճարած հարկը անզավակ մի ընտանիքի կյանք է տալիս:
Քո վճարած հարկով ևս մի փոքրիկի կյանք է փրկվում....

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական