Ապրիլի 19-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում արագիլն արգելափակվել է մետաղական կառուցատարրերում (15 մետր բարձրության վրա). թռչունին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թռչունն արգելափակվել է բարձրավոլտ էլեկտրական լարերի կրող կառուցատարրերի արանքում․ անհրաժեշտ է հոսանքազրկում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները տվյալ տեղամասում հոսանքի լարումը ժամանակավորապես դադարեցրել են։ Փրկարարները ՏԻՄ ներկայացուցիչների տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել են անվտանգ տարածք։