Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է, հայտնում են ՊԵԿ-ից՝ լուսանկարներ հրապարակելով․
«Այսօր շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով և պարտաճանաչությամբ նպաստում են երկրի առաջընթացին։
Ձեր վճարած հարկերի շնորհիվ հնարավոր է դառնում կառուցել ավելի ուժեղ, ապահով և զարգացող Հայաստան։
Հարկ վճարելը ոչ միայն պատասխանատվություն է, կարգապահություն և անհրաժեշտություն, այլև ներդրում՝ մեր երկրի ապագայի համար, ի վերջո ՍԵՐ է առ Հայրենիք»,- ասված է հայտարարության մեջ։