Հասարակություն

Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․

«Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) առաջիկա 14 օրվա (ըստ շաբաթների) ջերմաստիճանի և տեղումների քանակի որակական կանխատեսումներ. մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը ապրիլի 21-28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը նորմայից բարձր՝ 1-3 աստիճան, կենտրոնական շրջաններում՝ 3-6 աստիճան

Ապրիլի 21-28-ը տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր 10-30% հյուսիսային և կենտրոնական շրջաններում, մնացած հատվածներում՝ նորմայից ցածր: Ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է, որ Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է նորմայից քիչ տեղումներ»։