«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամառային ռեկորդային շոգ այսօր ցերեկը Մերձբալթյան երկրներում, Բելառուսում, Լեհաստանում և Կալինինգրադի մարզում։ Կալինինգրադի մարզում և Լատվիայում գրանցվել է +26...+28°C, որը 15-20°C բարձր է ապրիլյան կլիմայական նորմայից, Եվրոպայում ներկայումս նկատվում են տպավորիչ հակադրություններ՝ արևմուտքում ( Գերմանիա) ցուրտ է +7...+10°C հյուսիսատլանտյան ցուրտ օդային զանգվածի գոտում, իսկ Եվրոպայի արևելքում տաք +25...+28°C՝ աֆրիկյան օդային զանգվածի ներհոսքի գոտում։ Կալինինգրադում այսօր ցերեկը 12°C-ով ավելի տաք է եղել, քան Մադրիդում»։