Հասարակություն

Մեքենան հայտնվել էր ջրանցքում

Մեքենան  հայտնվել էր ջրանցքում

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողային հատվածով հայտնվել ջրանցքում: 

Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի շարժիչի հովացման աշխատանքներ, հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից և հոսանքազրկել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական