Այսօր առավոտյան ժամը 8:45 ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, Նոր Արտամետում Chevrolet և Opel մակնիշի մեքենաներն իրար են բախվել․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանությունից:
Վթարի հետևանքով Opel-ի 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից 3-ը երեխաներ են: