Հասարակություն

«Ես չեմ զգում ճնշումներ»․ Սամվել Շահրամանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ իշխանությունների հետ բռնի տեղահանումից հետո ոչ մի կապ չի եղել․ այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով իշխանությունների կողմից իր հանդեպ ճնշումների հարցին։ 

«Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել»,- նշեց Շահրամանյանը։ 

Նա շեշտել է, որ այլ ճնշումներ չի զգում։

Հարցին՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյա՞նն է իրեն ուղղորդում, Շահրամանյանը նշեց՝ Աբազյանի հետ գործընկերային հարաբերությունների մեջ են․

«Ես երկար տարիներ ԱԱԾ համակարգում եմ աշխատել, մենք ծանոթ ենք և գործընկերային հարաբերություններ ունենք։ Բացի դրանից, դա ուղղված է նաև մեր ժողովրդի որոշակի խնդիրների լուծմանը, քանի որ Աբազյանը գերիների, անհետ կորածների հանձնաժողովի ղեկավարն է»,- նշել է նա։