Հասարակություն

Սերժ Սարգսյանի արդարացման ակտը բեկնավել է

Սերժ Սարգսյանի արդարացման ակտը բեկնավել է

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության բողոքը և բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում էր 2013թ․ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից, վատնման եղանակով, 489 մլն 160 հազար դրամի դիզվառելիքի հափշտակություն կազմակերպելու մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական