2023թ․ հոկտեմբերից մինչ ս․թ․ ապրիլի 11-ը Հայաստանից մեկնել և չեն վերադարձել ԼՂ-ից բռնի տեղահանված 11․404 մարդ.այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ից։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ավելի քան 100 հազար արցախցի բռնի տեղահանվեցին ԼՂ տարածքից և տեղափոխվեցին Հայաստան։