Հասարակություն

«Սոֆիա գնալու հարցը քննարկել, դրական պատասխան ենք տվել»․ Շահրամանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սոֆիա գնալու առաջարկի ժամանակ նախագահ է եղել Արայիկ Հարությունյանը, քննարկել ենք այդ հարցը ու տվել դրական պատասխան․ լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Շահրամանյանը։  

«Քննարկել ենք Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ու տվել ենք դրական պատասխան, որ պատրաստ ենք գնալ։ Բացի դրանից՝ 15 օր անց եղել է Բրատիսլավիայում հանդիպելու առաջարկը, մենք ընդունել ենք, և մեր պատվիրակությունը տոմսեր է գնել մեկնելու համար, իսկ Ադրբեջանը դա մերժել է»,- նշեց Շահրամանյանը։  

Նրա խոսքով՝ Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակահատվածներում ուղիղ բանակցություններ են ունեցել ադրբեջանական կողմի հետ։  

«Դրա մասին շատ լավ տեղյակ են Հայաստանի իշխանությունները, նաև մասնակցություն են ունեցել»,- նշել է նա։ 

Շահրամանյանը նաև հայտարարեց, որ համաձայն է այն մտքի հետ, որ Հայաստանում երկրորդ կառավարություն չի կարող լինել․ 

«Չկա երկրորդ կառավարություն, կա մեկ՝ ՀՀ կառավարությունը, ու մենք երբևէ չենք համարում, որ մենք հայաստանյան կառավարություն ենք»։