Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 22-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: