Հասարակություն

Վեդիի ջրամբարում արդեն 1.6 միլիոն խմ ջուր կա

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Վեդիի ջրամբարի առաջին ջրալցման փուլում արդեն ամբարվել է 1.6 միլիոն խորանարդ մետր ջուր։ Վեդի և Խոսրով գետերից խողովակներով ջրի տեղափոխման գործընթացն անցել է բարեհաջող։

«Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3.220 հեկտար հողատարածք։ 

Արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։

Ջրամբարի կառուցման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո։

Բացի ջրամբարի ծախսից ևս 30 միլիոն եվրո ծախսվել է Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների, ջրի փոխադրման և ոռոգման համակարգի համար։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն եվրո, որը հատկացրել են ՀՀ կառավարությունը և Ֆրանսիական զարգացման գործակալությունը»,-նշված է ՀՏԶՀ-ի հաղորդագրության մեջ։