Հասարակություն

Մարզադպրոցներն անվանակոչելու հնարավորություն կստեղծվի

Մարզադպրոցներն անվանակոչելու հնարավորություն կստեղծվի

Կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Փոխնախարարի տեղեկացմամբ ԿԳՄՍ նախարարի հրամանով մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ ստեղծելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարել և սահմանել լիազորող նորմ:

ԿԳՄՍ նախարարությունը սահմանելու է նաև մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց: Բացի այդ,  նրանց անվամբ մարզադպրոցների անվանակոչումը կապահովի մանուկների և պատանիների հոսք դեպի մանկապատանեկան մարզադպրոցներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ:
 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական