Հասարակություն

Երևանում հայտնաբերվել է կնոջ դի

Ապրիլի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկածամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։