Ժամանց

Wildberries-ը Երևանում մեծածավալ ապրանքների անվճար առաքում կիրականացնի

Wildberries-ի ներկայացուցիչները CNews-ին հայտնել են, որ RVB կոնցեռնը (Wildberries և Russia ընկերությունները) սկսում է խոշորածավալ ապրանքների անվճար առաքման ծառայություն ԱՊՀ տարածքում, ներառյալ՝ բեռնախցիկով տեղափոխումն ու ապրանքների բարձրացումը բնակարան։ Առաջին փուլում ծառայությունից կարող են օգտվել Երևանի, Աստանայի և Մինսկի բնակիչները։

Ծառայությունը ներառում է մեծածավալ ապրանքներ՝ կահույք, կենցաղային տեխնիկա, սանտեխնիկա, շինանյութեր և այգեգործության պարագաներ։ Նախկինում այս ծառայությունը հասանելի էր միայն Ռուսաստանի տարածքում, սակայն այժմ Wildberries-ն ընդլայնում է իր ենթակառուցվածքային հնարավորությունները նաև ԱՊՀ այլ երկրներում։

«Խոշորածավալ ապրանքների առաքման ծառայության գործարկումը Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում կարևոր քայլ է ԱՊՀ տարածքում միասնական լոգիստիկ հարթակի ձևավորման ուղղությամբ։ Մենք նկատում ենք մեծ հետաքրքրություն գնորդների կողմից և վստահ ենք, որ այս նոր ուղղությունը կխթանի ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան վաճառողների վաճառքները», – նշել է Wildberries-ի ներկայացուցիչ Եվգենի Բուլդիգինը։

Ծառայությունն սկզբնական փուլում կգործի նշված երեք երկրների մայրաքաղաքներում, սակայն մինչև տարեվերջ նախատեսվում է ընդլայնել ծածկույթը՝ ներառելով նաև այլ բնակավայրեր։

Այս պահին Wildberries հարթակում խոշորածավալ ապրանքների տեսականին գերազանցում է 160 հազար անվանումը։