Հասարակություն

Ֆրանսահայ գործարարի ի հետ քննարկվել է խավիար և ձկնկիթ արտահանելու հնարավորությունը

Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և սփյուռքահայ հայտնի գործարարը քննարկել են թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանում իրականացնելու հնարավորությունները, հայկական արտադրանքը նոր շուկաներում ներկայացնելու հեռանկարները։

Նախարարն ընդգծել է, որ մեծապես կարևորում է սփյուռքահայ գործարարների մասնակցությունը երկրի զարգացման գործին, որոնք կարող են և ցանկություն ունեն օգտագործելու իրենց հնարավորությունները նոր գործարար կապեր ստեղծելու և հայկական արտադրանքը հանրահռչակելու գործում։