Ապրիլի 17-ին՝ ժամը 17:25-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Volvo մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Որոտան գետում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, քաղաքացիների հետ վարորդին դուրս բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: