Հասարակություն

Ավանեսյանը բուժկենտրոնի անձնակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Ավանեսյանը բուժկենտրոնի անձնակազմին է ներկայացրել նոր տնօրենին

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։

Նախարար Ավանեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին` կատարած մեծ աշխատանքի համար։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական