Հասարակություն

ՎԲԿ-ում լույս աշխարհ է եկել ընտանիքի 12-րդ երեխան

«Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 12-րդ երեխան։ Փոքրիկը ծնվել է կեսարյան հատման միջոցով՝ 3 կգ քաշով: Թե՛ մայրիկի, թե՛ բալիկի վիճակը բավարար է, նրանք այսօր դուրս են գրվել:

Աղջնակին ընտանիքն անվանակոչել է Աննա-Մարիա: Տանը նրան սպասում են ավագ 9 քույրերը, 2 եղբայրներն ու ընտանիքի մյուս անդամները: