Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Երևանում ապրիլի 17-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ին և 21-ին սպասվում է կարճատև անձրև: