Հասարակություն

Բագրատունյաց փողոցում այրվել է ավտոմեքենա․ կա տուժած

Ապրիլի 16-ին, ժամը 18:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։04-ին։ Այրվել են Opel մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։