Հասարակություն

Համակարգերի աշխատանքը վերականգնվել է․ ՊԵԿ

Համակարգերի աշխատանքը վերականգնվել է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է:

Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական