Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե կողմ է ՀՀ անդամակցությանը Միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով:
Դիտարկմանը՝ իրեն կարող են քննադատել, որ ասաց՝ կողմ է միութենական պետությանը, նա արձագանքել է. «Ոչինչ թող քննադատեն, ես հեչ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածոեւմ: Մենք պետք է Բելառուսի սկզբունքով պահենք այս ամեն ինչը»:
Ինչ վերաբերում Հայաստանի անկախությանը, նա ասել է՝ դա է անկախությունը: «Հիմա Լուկաշենկո՞ն է լավ նստում, թե՝ մնացած երկրները: Նայեք թե Լուկաշենկոն իրեն ոնց է պահում: Մենք այս հարևանները որ ունենք, չենք կարող փոխել, մենք, ցավոք սրտի, եվրոպայում չենք գտնվում: Մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք դրա վրա: Ես այդպես եմ գտնում, բայց պաշտպանելով Հայաստանի անկախությունը և շատ-շատ խնդիրներ, նաև սուվերեն վիճակը»։