Հասարակություն

Վոլոդյա Գրիգորյանը՝ Փարաքարի ղեկավար

Փարաքարի ՏԻՄ ընտրություններում «Միասնություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորած Վոլոդյա Գրիգորյանն ավագանու այսօրվա նիստում ընտրվել է համայնքապետ։ ՔՊ խմբակցությունը չի մասնակցել նիստին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանն, անդրադառնալով ՔՊ-ի բացակայությանը, նշել է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցույթունն ինչ գործելաոճ կուզի, թող ընտրի։ Մենք մեծամասնություն ենք և ծառայելու ենք ի շահ համայնքի, ի շահ բնակչի․ ոչ մի խոչընդոտ չենք տեսնում»։