Հասարակություն

«Պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առաջիկա նոր սահմանադրության համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը. կառավարության ծրագրի 2024թ. կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես գիտեմ և հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, «խնամի, ծանոթ, բարեկամ» կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման պրոբլեմի առջև։ 

Բայց, նախ, մենք այսօր էլ ենք կանգնած այդ պրոբլեմի առաջ, և, բացի այդ, «խնամի, ծանոթ, բարեկամ» կապերը ինչպես և որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի դատախազի, դատավորի դեպքում»,- նշեց վարչապետը։