Հասարակություն

«Ուզում ես՝ օրը 6 անգամ մսով ճաշ կեր. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկրի բյուջեով է որոշվում յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աստիճանը. ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է վաստակում, այլև այն, թե որքան է հարկ վճարում։ 

 «Հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոլ ճանապարհներ, խավար փողոցներ, ծառ ու ծաղկից զուրկ, զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու և ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայրում։ Իսկ այդպիսի բնակավայրեր՝ Երևանում, Գյումրիում ու այլ խոշոր քաղաքներում, հազարավոր են։ 

Կապ չունի՝ շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես անբարեկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես՝ օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Ուրեմն բարեկեցությունը հեռու է քեզնից այնքան, ինչքան Պլուտոնը Արևից»,- ասաց Նիկոլ Փաշինյանն իր ելույթում։