Հասարակություն

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սմ և ավել։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Ապրիլի 16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևանում ապրիլի 16-ին ժամանակ առ ժամանակ, 20-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ը, 20-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։