Երկրի օրվան ընդառաջ՝ Team Telecom Armenia-ն իրականացնում է կայուն զարգացմանն ուղղված նախագիծ․ գնելով սմարթֆոն Team մասնաճյուղերից՝ յուրաքանչյուր հաճախորդ կդառնա նոր անտառի ստեղծման աջակից: Ընկերությունը կտնկի 10 ծառ ապրիլի 15-ից 22-ը գնված ամեն սմարթֆոնի դիմաց։
Անտառը հիմնվելու է Լոռու մարզի Բովաձոր գյուղում։ Նախագիծն իրականացվում է Armenia Tree Project-ի (ATP) հետ համագործակցությամբ, որն ունի Հայաստանում անտառ հիմնելու 30 տարվա փորձ:
Team Telecom Armenia-ն հիմնադրման օրվանից ակտիվ քայլեր է իրականացնում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, որը ամրագրված է նաև ընկերության կայուն զարգացման ռազմավարությունում:
«Երկրի օրը» նշվում է ապրիլի 22-ին։ Այն արդեն 55-րդ տարին անընդմեջ միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ բնության պահպանության և Երկիր մոլորակի մաքրության ապահովման լուծումներ գտնելու և միջոցառումներ ձեռնարկելու շուրջ։ Այս տարի այն նշվում է «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագրի ներքո: