Երևանի Փավստոս Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրին քննչական կոմիտեից։
Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Տեղի ունեցած կրակոցի դեպքի առթիվ ապրիլի 14-ին ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: