Հասարակություն

12446 քաղաքացի ետ է ստացել 1141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1842 քաղաքացի) ետ է ստացել 1141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +163 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,7 հազար դրամ է»։