Հասարակություն

Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է. ԱԱԾ

Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է. ԱԱԾ

Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է. Այս մասին Radar Armenia-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են ԱԱԾ-ից։

«Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում: Այս փուլում այլ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»,- նշել են ԱԱԾ-ից:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի առողջապահության նախարարության պաշտոնյան ասել էր, որ եթե ​​Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի ​​համապատասխան մարմինները։

Նախորդ տարի հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում տարեց հայուհի է մահացել։ Նա այն քիչ հայերից էր, որն Ադրբեջանի կողմից արցախահայերի բռնի տեղահանությունից հետո որոշել էր մնալ Ստեփանակերտում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կինը մահացել է սուր թոք-սրտային անբավարարությունից՝ թոքի զարկերակի տրոմբոզի պատճառով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական