«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 14-ին, որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն.
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 1-18 փողոցների և նրբանցքների, Ամառանոցային 1, 2 տարածքների, Պ.Տիչինա 100-207/8 տների, Մերձավան գյուղ՝ 10:00-22:00-ը,
- ք.Կապան Ազատամարտիկներ փողոց՝ 11:00-19:00-ը,
- ք.Սևան Նաիրյան 150-170/40 շենքերի, Նալբանդյան, Սյունյաց, Սայաթ-Նովա, Շինարարներ փողոցներ՝ 11:30-20:00-ը,
- ք.Սիսիան Սյունիք փողոց՝ ժամը 11:45-17:00-ը,
- Արարատի մարզի Արևաբույր գյուղ՝ ժամը 12:00-19:00-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: