Հասարակություն

«Բացառություններ չեն արվելու». ԱՄՆ դեսպանությունից զգուշացնում են

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են.

«Ուշադրություն բոլոր ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին.

2025թ. ապրիլի 21-ից ձեր DS-160 դիմումաձևը պետք է հաստատված լինի (SIGN AND SUBMIT) ձեր հարցազրույցից առնվազն երկու օր առաջ։ Դուք պետք է ներկայանաք այն DS-160-ի համարով, որն օգտագործել եք հարցազրույցի օր ամրագրելու համար։ Նշված կանոնները չպահպանելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և ձեզանից կպահանջվի նոր հարցազրույցի օր ամրագրել։ Բացառություններ չեն արվելու»,-ասված է հաղորդագրության մեջ։