Հասարակություն

Կրակոցներ «Դվին»-ի տարածքում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 10-ին կրակոցներ են հնչել Երևանում հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։

ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22։00-ի սահմաններում Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

ՀՀ քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնում են, որ դեպքի առթիվ 2025թ․ ապրիլի 12-ին քննչական կոմիտեի Երևանի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական երկրորդ բաժնում քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ի մասով  նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։