Հասարակություն

«Բանակը կունենա սերժանտական պաշտոններ». ՊՆ փոխնախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զինված ուժերում սահմանվում են գլխ․ շտաբի սերժանտի, կորպուսի սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոններ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում հայտնել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ 

«Արևմտյան պետությունների, Արլ․ Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սերժանտական համակարգը ներառում է շտաբի, բանակային ուղղությունների և կորպուսի սերժանտների ուղղություն, որոնք ղեկավարում են ցածր օղակների սերժանտների գործողություններն ու ապահովում սերժանտական համակարգի  հրամանատարական ուղղահայացը։ Մեր օրենսդրական նպատակը արհեստավարժ սերժանտական համակարգի կայացմանը միտված գործողություններն ամբողջական դարձնելն է»,- նշել է փոխնախարարը։